Ռուս խաղաղապահները Արցախում խնդրել են չկրшկել առաջ շարժվող шդրբեջшնցիների վրա՝ պայմանով որ կլուծեն հարցը 

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, համաձայն որի  այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:  Հայտարարության մեջ ասվում էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Ըստ  MediaNews-տեղեկությունների,  ռուս խաղաղապահներն են խնդրել, որպեսզի Ասկերանի շրջանում հայկական կողմը կրակ չբացի  շփման գիծը  խախտած և առաջ շարժվող ադրբեջանցիների ուղղությամբ։  Խաղաղապահները խոստացել են կարճատև ժամանակահատվածում լուծել ծագած խնդիրն ու շփման գիծ խախտած ադրբեջանցիներին վերադարձնել ելման դիրքեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.