«Ձեր աղոթքների կարիքն ունեմ». Անդրեն ԱՄՆ-ում տեղափոխվել է հիվանդանոց

Երգիչ Անդրեն գտնվում է Գլենդելի հիվանդանոցում: Նա այնտեղից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ձեր աղոթքների կարիքն ունեմ»:

Ավելի ուշ նա ևս մեկ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք: Շնորհակալ եմ»: Թե առողջական կոնկրետ ինչ խնդիր ունի, երգիչը չի հանրայնացրել:

Անդրեն լուսանկարները հրապարակել է իր «Սերը չի վերջանում» երգի ներքո:

Նշենք, որ վերջին տարիներին երգիչը բնակվում է Միացյալ Նահանգներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.