Արարատի մարզպետարանը՝ Երասխում 30 տուն թուրքերին տալու և փոխարենը փոխհատուցում ստանալու մասին, մամուլում շրջանառվող լուրերի մասին 

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Yerkir.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Երասխում խոսում են, որ երկաթգծի հարակից տարածքի տները, ցանքատարածությունները վաղը, մյուս օրը տալու են թուրքին և, որ այս հատվածի 30 տուն տալիս են թուրքերին, փոխարենը փոխհատուցում են ստանալու։ Ասել են՝ քիչ-քիչ վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք, ապրելու տեղ գտեք», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.