«Տունս լցվեց, էս բալիկով կսփոփվեմ». ծնվել է 44-օրյա պшտերшզմում զոհված Լևոնի քույրը՝ Լեոնան

Մանուկյանների միակ որդին՝ շարքային Լևոն Մանուկյանը, 1 տարի 8 ամսվա ծառայող էր Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը:
Մեկը մեկից ծան օրերը թեթևացան, երբ ընտանիքը բարի լուրը ստացավ, երեխաներ են ունենալու, սակայն թոքրիկներից մեկը կյանքի համար կռվում պարտվեց:
Խորհրդանշական երազից հետո էին ամուսինները կայացրել իրենց կյանքի համար ծանր, բայց լուսավոր որոշումը:
«Իմ հրաշքն ա ինքը, Աստծո ուղարկած պարգևն ա: Պահ ա լինում՝ մտածում եմ՝ ոնց պիտի իրան հագցնեմ, խնամեմ, բավականին երկար ժամանակ ա անցել»,- ասում է փոքրիկի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը: