Իմաստուն ծերունին կանգնած էր դրսում, երբ նրան մի տղամարդ մոտեցավ․ Հիանալի առակ, որը կստիպի շատ բան հասկանալ

Քաղաքի դարպասների մոտ նստած էր մի ծեր տղամարդ։ Մի օր նրան մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց․

—Ողջույն։ Խնդրում եմ՝ ինձ ասա, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։

Ծերունին պատասխանեց․

—Կասեմ, միայն թե սկզբում դու պատասխանիր հարցիս․ այն քաղաքում, որտեղ ապրել ես, մարդիկ ինչպիսի՞նն էին։

—Օ, շատ վատ մարդիկ էին, չար ու նախանձկոտ։ Երբեք ոչ մեկին չէին օգնում։ Հենց դրա պատճառով էլ հեռացել եմ քաղաքից։

Ծերունին պատասխանեց․

-Այստեղ էլ նման մարդկանց կհանդիպես։

Որոշ ժամանակ անց ծերունուն մի այլ տղամարդ մոտեցավ ու նույն հարցը տվեց․

-Հայրիկ ջան, խնդրում եմ ինձ՝ որպես այս քաղաքի նոր բնակչի, հուշիր, ի՞նչ մարդիկ են այստեղ ապրում։

Ծերունին էլ նույն հարցով պատասխանեց նրան։

-Նախկին քաղաքում, որտեղ բնակվում էի, հիանալի մարդիկ էին․ առատաձեռն, ուրախ, ընկերասեր։ Շատ բարդ էր նրանցից հեռանալը, բայց ստիպված էի։

—Այստեղ էլ հենց այդպիսի մարդիկ են ապրում, -ասաց ծերունին։

Այդ ամենին հետևում էր տվյալ քաղաքում ապրող մի հասարակ բանվոր։ Նա չդիմացավ ու հարցրեց ծերունուն, թե ինչու նա տարբեր պատասխաններ տվեց։

—Իրականում ամեն տեղ էլ կան և լավ, և վատ մարդիկ։ Պարզապես յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.