Զորամասերի մատուռներում կատարվել են մկրտության արարողություններ

ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է N զորամիավորում, զրուցել զինվորների և սպաների հետ, օրհնել նրանց, տվել հոգևոր խրատներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորամասերի մատուռներում ԶՈՒ հոգևոր առաջնորդը կատարել է մկրտության արարողություններ, մաղթել խաղաղ և շնորհներով լի ապագա նոր մկրտվածներին:

Արարողություներին մասնակցել են զորամասերի սպաներ, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.