Երկրի կառավարման համար ձեր ստացած մանդատներն անպետքության աստիճանի արժեզրկելը Ձեր հնարավորությունների մաքսիմումն են

Անվտանգության մարտահրավերների, պետականությունն անխոցելի պահելու առաջնահերթություն ունեցող երկրի խորհրդարանում մանդատ ստացած «պատգամավորը» ելույթի և հարցի իր հնարավորությունն օգտագործում է՝ հարցնելու, թե ինչով է պայմանավորված Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մեկնումը այս կամ այն երկիր։

Մի կողմ դնենք, որ ԱԺ-ն ունի կայք, որտեղից անգամ շարքային քաղաքացին կարող է տեղեկանալ խորհրդարանական պատվիրակությունների մեկնումների նպատակների և դրված խնդիրների մասին։

Երևի տրամաբանական է, որ նման հարց է առաջանում այն պատգամավորի մոտ, որի ղեկավարներն ու գործընկերները պետական միջոցները յուրացնելով ավելի քան երկու տասնամյակ իշխանություն են մսխել՝ ժողովրդի գլխին հասունացնելով այն կենսական խնդիրները, որոնց լուծմանն են նաև ուղղված շահարկվող այցերն ու հանդիպումները։

Միջպետական հանձնաժողովներում Հայաստանի պատվիրակության աշխատանքներին մասնակցությունից հրաժարված խմբակցության պատգամավորն իր հարցով ի ցույց է դնում այն, որ ԱԺ-ի դերի մասին իդեոլոգիական պոպուլիզմից դուրս այլ պատկերացումներ չունի։

Արցախն ու պատերազմը ձեր ընդդիմադիր գործունեության և ելույթների բանալի բառեր եք սարքել, որոնցով ձեր քաղաքական հայրերի պետականակործան անցյալը մաքրագործելու անհեռանկար ճիգեր եք գործադրում։ Այսօրվա Հայաստանի իրական խնդիրները, դրանց արմատներն ու լուծման ելքեր գտնելը կապ չունեն Ձեր օրակարգի հետ։

Ֆրակցիայի ժողովին ստացած հանձնարարականով ինտրիգի նմանվող, բայց անբովանդակ հարցադրումներ հնչեցնելուց առաջ հիշեք ձեր քաղաքական ուժի առաջնորդների՝ ընդերքն ու ազգային հարստությունները սեփականաշնորհելու, սաֆարիում առյուծների որսն ու դրան զուգահեռ՝ պատերազմի նյարդի վրա շնչող հայրենիքի մինչև վերջին շունչը կեղեքած անցյալն ու ձեզ դրան համապատասխան պահեք։

Օրենսդիր գործունեության մասին ձեր սնանկ պատկերացումները, երկրի կառավարման համար ձեր ստացած մանդատներն անպետքության աստիճանի արժեզրկելը Ձեր հնարավորությունների մաքսիմումն են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.