Պшտերшզմը ձեզ համար uպшնnւթյան վիդեո արխիվ է. Դուք բшյրաքթարի ամբաuադnրներն եք ՀՀ-ում. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Այսօր քաղաքական ուժի առաջնորդը, որի առաջնորդը միակն է Հայաստանի պատմության ղեկավարներից, ով 2002-ին Քիվեսթում հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Տեղից ընդդիմադիրներից մեկը հայտարարեց, որ դա սուտ է, ինչին՝ Ալեքսանյանն արձագանքեց. «Սուտը ձեր ինքնությունն է, խնդրում եմ այստեղ ինձ մի պիտակավորեք»:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Աչշակյանն էլ ասաց. «Հարգելի գործընկերներ, ամբողջ ֆրակցիայով ելույթի համար գրանցված եք, կգաք, ելույթ կունենաք, ի՞նչ եք տեղից արձագանքում»: Նա նաեւ Մխիթար Զաքարյանին զգուշացում հայտարարեց:

Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «2002-ին Ռոբերտ Քոչարյանն, այո, համաձայնել է ու առաջարկել է փոխանակել Մեղրին, ՀՀ սուվերեն, ինքնիշխան տարածքը: 2010-ին Ռոբերտ Քոչարյանի ներկայիս ու այն ժամանակ դեռ թիմակիցները քվեարկել են մի օրենքի օգտին, որով ըստ Արթուր Ղազինյանի փառահեղձեւակերպման, որը հնչեց պետաիրավական հանձնաժողովի նախկին նիստի ժամանակ, եւս խախտել են այս օրենքով սահմանված որոշակի դրույթներ: Ես չեմ խոսում այն մասին, որ տիկին Գրիգորյանն այստեղից խեղաթյուրելով վարչապետի խոսքերը, ասում է, որ նա իբր հայտարարվել է, որ Սեւ լճի համար կռիվ չենք տալու: Այնինչ նշվել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու: Որովհետեւ այդ պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգություն է: Իսկ ոմանց համար լավ վիդեո մատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաթարից նկարահանված կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը սպանության վիդեո արխիվ է, որը կփորձեք դարձնել քաղաքական դիվիդենտ:

Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետեւ ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական բայրաքթարից նկարահանված կադրեր»,-հայտարարեց նա:

«Ցեղասպանության մասին են խոսում, երիտթուրքերի հետ կոալիցիա կազմած ուժը եկել այստեղ Ցեղասպանության մասին է խոսում: Երիտթուրքերից մինչեւ բայրաքթարի ամբասադոր. Սա ձեր քաղաքական հետագիծն է, եւ դա դաջված է մնալու ձեզ վրա»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը, որից հետո հնչեցին ծափահարություններ:

Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Կարծում եմ՝ արժի ծափահարել այս ելույթի համար: Իրականությունից զատ այլ բան չի ասում այս մարդը»:

Տեղից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նիստը վարողին. «Դուք որեւէ վիրավորանք չնկատեցի՞ք այս ելույթում»:

Ի պատասխան Հակով Արշակյանն ասաց. «Վահագն Ալեքսանյանն ընդամենը նշեց, որ քարոզչական տեսահոլովակի մեջ կան բայրաքթարից հայկական զինվորներին խոցող կադրեր: Եթե որեւէ մեկը սա վիրավորանք է համարում, ապա չզետեղիք այդ կադրերը ձեր քարոզչական նյութերի մեջ: Խնդրում եմ՝ հարգենք միմյանց: Եթե ինչ-որ բանից վիրավորվել եք, փասն է արձանագրել: Գնացեք հարցրեք՝ որտե/ղ է տեսել այդ փաստը, թող տա այդ փաստը եւ եթե վիրավորական է՝ ջնջեք: իսկ եթե ասում եք՝ սուտ է, այ դա կարող եք համարել վիրավորանք, եթե չկարողանա հիմնավորել: Խնդրում եմ՝ կոռեկտության սահմանները պահպանել, ինձ չսովորեցնել նիստ վարել: Ես նիստը վարում եմ, ինչպես կանոնակարգ օրենքով նախատեսված է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.