«Մեկ ուժ կա, որը բոլոր պшտերшզմների ժամանակ Երևանում միտինգ է անում և այդ ուժը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն». Ռուբեն Ռուբինյան

Նկատել եք, որ մեկ ուժ կա, որը տարօրինակ կերպով մեր պատմության ընթացքում բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում և այդ ուժը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Այստեղ մեծ- մեծ խոսալով չի՝ «ականջներիդ օղ արեք», «ձախ կողմի ճահիճը», այդ օղը… լավ չշարունակեմ»,- ասաց նա՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ սիրում է կարդալ Հայ հեղափոխական դաշնակցության դասականներին, մասնավորապես Սիմոն Վրացյանի գրքից մի հատված մեջբերեց:

Ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը կոչ արեց պատմությունը ամբողջական ներկայացնել, ոչ թե դրվագներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.