Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. Իշխան Սաղաթելյան

Պատմությունը պատմություն է իր ամբողջության մեջԱռանձին դրվագներով, պատմությունից կտրված օրինակներով չեք կարող իրական գնահատական տալ պատմական դեպքերին. Երբեք մի փորձեք ձեզ համեմատել այն պետական դեմքերի հետ, որոնք քաոսից պետություն են ստեղծել: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով ԱԺ մյուս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթին:

Նշենք, որ վերջինս իր ելույթում մեջբերում էր արել 20-րդ դարասկզբի դաշնակցական գործիք, Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանից գրքից:

Ռուբինյանը տեղից արձագանքեց. «Ես մեզ չեմ համեմատում, ձեզ եմ համեմատում»:

Սաղաթելյանը շարունակեց. «Մի ընդհատեք ու լսեք: Աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալի ու ներկայի պատմությունը խեղաթյուրելով, նախկին ու ներկա անելով՝ շարունակել երկիրը տանել դեպի անդունդը:

Ի՞նչ եք ասում դուք, ասում եք՝ ապագա կա, բայց այդ ապագան զիջումով է, մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով: Խաղաղության անվան տակ երկիրը փորձում եք տանել նոր զիջումների, դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան ու այս ամեն ինչը դուք փորձում եք ներկայացնել նախկինների ու ներկաների կռիվ:

Այստեղ նախկինի ու ներկայի հարց չկա: «Ապագա կա» կարգախոսով եկել են իշխանության, մնացել են անցյալում: Հիմա էլ գնացիք 100 տարի առաջ: Գնալու եք մինչեւ Տրդատ Մեծ:

Հերիք է խեղաթյուրեք դեպքերն ու իրադարձությունները, հասկացեք ձեր պատասխանատվության չափը, դուք չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու ու այս ամեն ինչը բարդելու նախկինների վրա: Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության, որ Արցախը կորցնե՞նք: Հերիք է, ուշքի եկեք, այն ճանապարհը, որ դուք ընտրել եք, այս երկրի կործանման ճանապարհն է», — նշեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.