«Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում». Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաստան» դաշինքին

Այսօր մի քաղաքական ուժ, որի առաջնորդը միակն է Հայաստանի պատմության ղեկավարներից, որ 2002 թվականին Քի Վեսթում հարցականի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրենքի նախագծին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

ԱԺ դահլիճից ընդդիմադիր պատգամավորները սկսեցին արձագանքել և բացականչել, որ սուտ է: «Սուտը ձեր ինքնությունն է, խնդրում եմ ինձ այստեղ մի պիտակավորեք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատեց, որ ամբողջ ֆրակցիայով ելույթի համար գրանցվել են, և պետք է ելույթ ունեցողին չարձագանքեն: «Պարոն Զաքարյան, ձեզ նախազգուշացում»,-ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը շարունակեց ելույթը և նշնեց, որ պատերազմը իրենց համար ողբերգություն է, իսկ ոմանց համար լավ վիդեոմատերիալ է, որ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ կադրեր ցույց տան: «Պատերազմը ձեզ համար ընդամենը վիդեոարխիվ է, որից դուք կկարողանաք քաղել ողբ և դա փորձել դարձնել քաղաքական դիվիդենտ: Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր նախընտրական ուժը քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական բայրաքթարից նկարած կադրեր: Դուք այդքանից հետո եկել այստեղ ինչ-որ բան եք ուզում ապացուցե՞լ, հայրենասիրության դա՞ս եք ուզում տաք: Երիտթուրքերից մինչև բայրաքթար՝ սա ձեր քաղաքական հետագիծն է և սա դաջված է մնալու ձեզ»,- ասաց նա:

Նրա ելույթից հետո իշխանության անդամները ծափահարեցին նրան, իսկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը արձագանքեց. «Արժե ծափահարել, իրականությունից զատ այլ բան չի ասում այս մարդը»: Ի պատասխան ընդդիմության դժգոհության՝ նա ասաց, որ պատգամավորը փաստ է արձանագրել, եթե վիրավորական է, ուրեմն թող գնան ջնջեն այդ վիդեոները:

Մանրամասները` տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.