Մահացել է հրազենային վիրավորում ստացած Թումանյանի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանը

«Հանրապետություն» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում են Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում, Լոռու մարզի Լորուտ գյուղում՝ համագյուղացու տանը, վիճաբանություն էր տեղի ունեցել Մելիքսեթյանի ու 19-ամյա Նաիրի Մաթևոսյանի միջև։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ինչից հետո նա էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել էր Է. Մելիքսեթյանի վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.