Համացանցում տարածվել է Չինաստանում Boeing 737-ի՝ ավելի քան 9 կմ բարձրությունից ընկնելու տեսանյութը

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերված է China Eastern Airlines ավիաուղիների  Boeing 737 մարդատար օդանավի կործանման շոկային պահը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է 132 մարդ տեղափոխող օդանավը, քթով դեպի ներքև թեքված, ավելի քան ինը կմ բարձրությունից ուղղահայաց ընկնում: Ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:

Առայժմ հայտնի չէ՝ ինչն է ավիաաղետի պատճառը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։ Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.