Ծնվել է 44-օրյա պшտերшզմnւմ զnhված Լևոնի քույրը՝ Լեոնան

Անցած Ժամանակը չափում է որդու ծննդի հետ: Առաջնեկն ու Մանուկյանների միակ որդին՝ շարքային Լևոն Արայի Մանուկյանը:

1 տարի 8 ամսվա ծառայող էր՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Լավ ծառայության համար ստացած շնորհակալագրերի կողքին հետո պիտի ավելանային հետմահու տրված մեդալները: Մեկը մեկից ծանր օրերը մի քիչ թեթևացան, երբ բարի լուրը ստացան՝ փոքրիկներ են ունենալու:

Ընտանեկան ծանր զրույցներից, խորհրդանշական երազից հետո էին միայն ամուսինները կայացրել իրենց կյանքի համար ծանր, բայց լուսավոր որոշումը՝ երեխա ունենալ՝ օգտվելով պետության ընձեռած վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.