«Պաշտպանության առաջին գիծն ուղղակի լցված է ռուս զինվորների դիերով». Զելենսկի 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության առաջին գիծը «լցված է ռուս զինվորների դիակներով»։

Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի ժամանակ։

«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջնագիծն ուղղակի լցված է ռուս զինվորների դիակներով։ Եվ ոչ ոք չի վերցնում այս դիերը, այս մարմինները։ Դրանց երկայնքով հարձակման մեջ են մղվում նոր ստորաբաժանումներ, ինչ-որ ռեզերվներ, որոնք ռուսական զորքերի հրամանատարությունը հավաքում է որտեղ կարող է։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ուղղակի ունի անհատակ մարդկային ռեսուրս և բավականին շատ տեխնիկա, հրթիռներ, ավիառումբեր… Բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիների ընթացքում, որ դադարել եք նկատել ձեր կորուստները»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.