Կարգին Մկոն մերժել է Հայկ Մարությանի առաջարկը

Դեռևս օրեր առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների  Հակ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում։

Ըստ MediaNews-ի տեղեկությունների  Հայկ Մարությանն ավելի վաղ առաջարկել է  երբեմնի իր գործընկերոջը՝ Մկրտիչ Արզումանյանին միասին ելույթ ունենալ  բեմադրվող սիթքոմում, սակայն  Կարգին Մկոն մերժել է Հայկ Մարությանին։

Մի պահ թվում էր, թե  Հայկ Մարությանի և  Մկրտիչ Արզումանյանի հարաբերութկունները կարգավորվել էին, հավանաբար այդպես էր  թվում նաև Հայկ Մարությանին, ով առաջարկել է Կարգին Մկոյին նորից համագործակցել։  Բայց արի ու տես որ  ոչ․․․  Ժողովրդի սերն ու հարգանքը վայելող Մկտիչ Արզումանյանն ամեն կերպ խուսափում է Հայկ Մարությանի հետ առնչվելուց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.