«Իմ նացիստ, բենդեռ եղբայրներ, եկեք կապեք ինձ խաչին և վառեք»․ Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանը խոսում ա իր պետության անունից, որի քաղաքացին ա»:

Այս մասին գրել է Արթուր Ապրիյանը` անդրադառնալով RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Լուժնիկիում արած հայտարարությանը։

Օգտատերը մասնավորապես գրել է.

«Ի դեպ, եթե Գավառի հեռավորությունից էն կողմ չեք տեսել Ռուսաստանը, տեղեկացնեմ որ Ռուսաստանում ապրում ա 150-ից ավել ազգության մարդ` չուկչայից, նենեցից ուտմուրտից մինչև չեչեն ու դաղստանցի հիմա ի՞նչ, ձեր կարծիքով էս մարդիկ իրավունք չունեն խոսել իրանց պետության անունից:

Թե վեր էին կանալու ասեին` իմ նացիստ, բենդեռ եղբայրներ, եկեք կապեք ինձ խաչին և վառեք:

Կամ ասենք` սկսեր իրա պատերազմող պետությանը մեջքից խփել, դուք ձեզ էս վարքի մեջ եք պատկերացնու՞մ: Էս մարդու դեմ իրականացվող արշավը ես տարիներով չեմ կարում, հասկանամ, ինչի համար ա:

Կամ իրա համար Հայաստանում նստած Հայաստանի քաղաքացին ո՞նց ա մտածում, որ ինքը տեղավորվում ա Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ու Ռուսաստանի ոմն քաղաքացու թեմայի մե՞ջ, ինքը ստեղ ո՞վ ա ընդհանրապես…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.