Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը․ քննարկվում է չորս տարբերակ

Առաջին իսկ պահից քննարկվել է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը, կան ընտրված վայրեր, որոնք քննարկման և ուսումնասիրության ենթակա են։ Այս մասին մամուլի ասուլիսին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե որտեղ է տեղադրվելու Հիսուս Քրիստոստի արձանը, ասաց մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։

«Վայր ընտրելը, իհարկե, միայն գեղեցիկ տեսարանը չէ, թեև, այո, շատ կարևոր է նաև գեղեցիկ տեսարան ապահովելը, որը իր մեջ կապահովվի ողջ խոհուրդը։ Հետագայում հանձնախմբի կազմում մեզ միանալու են սեյսմոլոգներ, վայրի ընտրությունը պետք է մանրակրիտ ուսումնասիրվի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ արձանի տեղադրման վայրը դեռ ընտրված չէ։

«Կա 4 կետ ՀՀ տարածքում, նախապես ասեմ՝ ոչ Երևանում, դիտարկում ենք միայն մարզերը։ Քննարկվող վայրերից մեկը Սևանի թեակզղզին է, որովհետև թերակզու վանական համալիրը, որը կառուցվել է 305 թ.-ին, հիմնադրել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը, այսինքն այստեղ խորհուրդ կա»,- նշեց նա։

Հովհանիիսյանը նշեց, որ դիտարկվող բոլոր վայրերը պատմական վայրեր են, որտեղ կա հսկայական էներգետիկ դաշտ և վայրի ընտրության հարցում հաշվի են առնում ամեն դետալ։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը քանդակելու համար դիմել են 230 քանդակագործներ, որոնցից ընտրվել են 21–ը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.