Խարկովում գրադի հարվածից մաhացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը

Խարկովում, գրադի հարվածի հետևանքով մահացել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Այվազյանը։ 

Այս մասին հայտնում է Խարկովում հայկական հյուպատոսի օգնական Համլետ Մարտիրոսյանը՝ հղում կատարելով gorod.dp.ua կայքին։«Արտյոմը կամավորների (волонтёр) ընտանիքից էր, նրա երկու քույրերը՝ Ալյոնան և Մարիամը, նույնպես կամավորական գործունեությամբ են զբաղվում։Նրանք բոլորը մեծացել են հայրենասիրությամբ, ոտքի են կանգնել առանց ծնողների։Նրանք հայտնվել են կրակոցների տակ: Վիրավորվել է Արտյոմի քույրը՝ Ալյոնա Այվազյանը: Նա հիվանդանոցում է, ստացել է բեկորային վնասվածք։ Աղջկան վիրահատել են»,- գրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.