«Դուք թուրքից վերան եք». Սպիտակցի Հայկոն` աղմկահարույց տեսանյութի և իրեն քննադատողների մասին

Երգիչ Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկո) ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Ստամբուլում արված իր մասնակցությամբ լուսանկարին և դրա շուրջ ծավալվող քննադատություններին, որտեղ նա մաքսակետի թուրք աշխատակցի հետ է:

Ըստ Հայկ Ղևոնդյանի՝ լուսանկարը 6-7 տարվա վաղեմություն ունի:

«Այդ ժամանակ «Մի գնա» երգը հիթ էր: Մենք Հունաստանից թռչում էինք Ստամբուլ, այնտեղից էլ՝ Երեւան: Ստամբուլում մաքսակետի անձնագրեր ստուգող անձն ուզեց ինձ հետ նկարվել: Չէի կարող ասել՝ չէ, մի նկարվիր ինձ հետ»,- պարզաբանում է երգիչը:

«Ես արտիստ եմ, ինձ հետ ամբողջ աշխարհն է նկարվում, այո, նաեւ՝ թուրքերը: Չի կարելի մարդու առողջությունը քայքայել: Ի՞նչ անեմ, ես էլ գնամ Հայաստանից, որ ձեր սիրտը հանգստանա: Հիշեք, մեկ է, այս ամենի հեղինակները բռնվելու են վաղ թե ուշ: Սաղ հարցերը լուծել եք, մնացել եմ ե՞ս»,- քննադատողներին հարցադրում է անում երգիչը, ապա ներողություն խնդրում հնչեցրած անպարկեշտ բառերի ու վրդովված պահվածքի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.