Խաչիկ Ասրյանը նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին․ ուզում է մեկնել Դոնբաս՝ Ուկրաինայի իշխանությունների դեմ կռվելու

«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։

Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ««Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած և Արցախի Մարտունի 2 գնդի հետ միասին կյանքի գնով Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերն անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի 1-ին վաշտը (100 մարդ) սույն թվականի փետրվարի 24-ից պատրաստ է մեկնել Դոնբաս, և, Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին»,- նշված է հայտարաության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ մարտական գործողություններն ընթանում են արդեն 23 օր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.