Դատարանը Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ. ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և նշանակեց 350.000 դրամ տուգանք, այս մասին հայտնում է «Ա1 պլյուս»-ը:

Ըստ մեղադրանքի` նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։

«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.