Անհայր է մեծացել, անապահով ընտանիքում․ մանրամասներ զnhված զինծառայողի մասին

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

Մեզ հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասաց, որ Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել․«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։

Բարխոյանն ասաց, որ զորակոչվել էր բանակ 1 տարի 3 ամիս առաջ։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.