«Երեկ Գյումրիում խայտառակ ակցիա է եղել»․ Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Գյումրիում խայտառակ ակցիա է եղել:
Գյումրիի N 19 ռուսական դպրոցում ստիպել են երեխաներին Z տառ կազմել և այսպիսով իրենց աջակցությունը հայտնել Ռուսաստանին: Նկարների մեջ կա նաև աշակերտներից մեկի նամակի սքրինշոտը: Որքանով հասկանում եմ, այդ դպրոցում սովորում են ռուս զինվորականների երեխաները, բայց շատ կան նաև հայեր:
Օրեր առաջ էլ Ռուսաստանում հոսպիսի հիվանդ երեխաներին էին այսպես Z տառով կանգնեցրել: Եթե չգիտեք, ասեմ, որ հոսպիսը դա մի տեղ է, որտեղ անհույս հիվանդ երեխաները գալիս են մահանալու բժիշկների հսկողության ներքո: Մեռնող երեխաները ձյան վրա… ակցիա… ցրտին։
Իբրև լրագրող, իբրև մայր, իբրև Հայաստանի քաղաքացի խստորեն դատապարտում եմ մեր երեխաներին կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներքաշելու և լկտիաբար օգտագործելու այս երևույթը: Եվ պահանջում համապատասխան մարմիններից հետամուտ լինել այս գործի քննության հարցում:
Հ.Գ. Էտ, որ ասում եք բանդերովեց, գիտե՞ք, որ Ստեփան Բանդերան ուկրաինացիների Գարեգին Նժդեհն է։ Այսինքն՝ պատրաստ եք, որ վաղը Հայաստանում էլ երկրի շահերը պաշտպանող ցանկացած մեկին ասելու են նժդեհովե՞ց։
Կոչ եմ անում ծնողներին զգոն լինել, զգուշացնել երեխաներին, որ եթե իրենց դպրոցում հանկարծ որոշեն ևս նման քաղաքական ակցիա անել՝ օգտագործելով անչափահասներին, անմիջապես զանգահարեն ծնողներին և մեզ՝ լրագրողներիս:
Ընդ որում ցանկացած տիպի ակցիայի, թե ի պաշտպանություն Ռուսաստանի, թե ի պաշտպանություն Ուկրաինայի: Կապ չունի: Երեխաները քաղաքական ակցիների զանգված չեն»։

«Երեկ Գյումրիում խայտառակ ակցիա է եղել»․ Գոհար Հայրապետյան
«Երեկ Գյումրիում խայտառակ ակցիա է եղել»․ Գոհար Հայրապետյան

Աղբյուրը` Գոհար Հայրապետյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.