«Սեփական կանտոռաներով տարիներ շարունակ լվացք իրականացրած անձինք այսօր փորձում են Հայաստանը վերածել լվացքատան»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն  իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ  մասնավորապես  ասվում է։

Սեփական կանտոռաներով տարիներ շարունակ լվացք իրականացրած անձինք այսօր փորձում են դառնալ սրտի թեկնածու ու մի ամբողջ Հայաստան վերածել լվացքատան։

Պարոնայք, դուք ձեր նախորդ լվացքը դեռ չեք չորացրել, իսկ ձեր լվացած փողերի վրա դեռ կեղտի հետքեր կան։

Հիշեցնենք, որ փողերի լացման թեմայով Հայաստանում ամենախոշոր սկանդալը եղել է  «Տրոյկա Դիալոգ»  ընկերության նախկին ղեկավար  Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ։  Վարդանյանի «Տրոյկա լվացքատանը»  մանրամասն անդրադարձել էր նաև «Հետք» պարբերականը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ զբաղվել։

Իսկ օրերս  հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը։  Այս կերպ Վարդանյանը սկուտեղի վրա փորձում է մատուցել  Հայաստանը՝ միաժամանակ փորձելով  դառնալ ռուսական կողմի սրտի թեկնածու։  Կարելի է ենթադրել, փողերի լվացման մեջ վարպետացած Վարդանյանը Հայաստանը ցանկանում է վերածել մի մեծ լվացքատան։Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.