ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից

ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարին է փոխանցել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալու որոշումը, Telegram-ում հայտնել է Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։

«Եվրոխորհրդի հետ երկխոսությունը խզելու ողջ պատասխանատվությունը կրում են ՆԱՏՕ-ի երկրները, որոնք այս ամբողջ ընթացքում օգտագործում են մարդու իրավունքների թեման՝ սեփական աշխարհաքաղաքական շահերն իրացնելու և մեր երկրի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է նա։

Տոլստոյի խոսքով՝ «աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշման» պատճառով Ռուսաստանը չի նախատեսում տարեկան ներդրում կատարել այս կազմակերպությունում։

Ինչպես նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը, Մոսկվան որոշել է դուրս գալ Եվրոխորհրդից «ԵԽԽՎ-ում հակառուսական հերթական քննարկման ֆոնին, որի արդյունքը կարող է լինել հերթական կեղծ ռուսաֆոբ բանաձևը՝ հիմնված ենթադրությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոխորհրդից «իր կամքով, սա հավասարակշռված ու կշռադատված որոշում է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.