ՀՀ զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով և այլ զինտեխնիկայով

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում ներկայացվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրումները։

«ԶՈՒ-ն համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրետանային կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղեկագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով և այլն: Համալարումը կատարվում է կազմ-կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առկա կարիքների հաշվարկով, ընդ որում մատակարարումների մի մասը նախատեսվում է իրականացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով»,-ասել է Սարգսյանը:

Փոխնախարարը նաև նշել է, որ ԶՈՒ 2022-20244 թթ կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, կապի, ռազմատեղեկագրական և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման, ռեգլամենտային աշխատանքների կատարման պայմանագրեր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.