«Ամաչում եմ, որ զբաղվել եմ կրեմլյան կեղտոտ քարոզչությամբ». սկանդալային ակցիայի հեղինակը տեսաուղերձ է հղել

Ռուսական «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում սկանդալային ակցիայի հեղինակ Մարինա Օվսյաննիկովան, նույն ինքը՝ ГТРК «Кубань»-ի հեռուստալրագրող Մարինա Տկաչուկը, տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է իր միայնակ ակցիային: Նա նշել է, որ իր հայրը ուկրաինացի է, մայրը՝ ռուս, և ինքը ցավում է, որ վերջին տարիներին իր մասնակցությունն է ունեցել ռուսական կեղտոտ քարոզչության տարածման գործում: Ուկրաինայում տեղի ունեցող ագրեսիայի միակ մեղավորը նա համարում է Պուտինին և կոչ է անում դուրս գալ միտինգի: «Նրանք չեն կարող նստեցնել բոլորիս»,- եզրափակել է Օվսյաննիկովան:
     Ի դեպ, ըստ «Մեդուզա»-ի, Օվսյաննիկովան Մարգարիտա Սիմոնյանի համակուրսեցին է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.