Զելենսկու գրասենյակը նոր հայտարարություն է տարածել

Երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 11:30-ին տեսակոնֆերանսի միջոցով Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության կազմը մնում է անփոփոխ։

Այս մասին «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.