Թուրքական հեռուստաալիքի սխալը եւ քոչարյանական մամուլի խրախճանքը

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուրեմն թուրքական հեռուստաալիքներից մեկը սխալմամբ կամ էլ թեկուզ հենց միտումնավոր բռնել Արարատ Միրզոյանի հարցազրույցի տակ նրա անունը գրել է Arabat Mirzoyan, ինչին հետևել է հայկական կայքերի խրախճանքը։

Մեկը մյուսից ավելի դարակազմիկ վերլուծություններ են անում, թե բա սա թուրքական դիվանագիտության հատուկ ժեստ է, որով նսեմացնում են հայկական կողմին։ Կայքերից մեկը (5-րդ ալիքը) բռնել Arabat անունն է թարգմանել թուրքերենից՝ նշելով, որ այն սայլ է նշանակում, իսկ մյուսն (Auroranews.am-ը) ավելի է մանրացել ու միայն bat բառն է թարգմանել` նշելով, որ այն չղջիկ է նշանակում։

Շտապեցնեմ տխրեցնել հայկական խրախճանքի մեջ գտնվող կայքերին, որ իրականությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին իրենց է հաճելի ու ներկայացնում են։ Յուրաքանչյուր ոք մուտք գործելով Թուրքիայի ԱԳՆ-ի կայք կտեսնի, որ իրենց կայքում ամեն ինչ կարգին է ու գրված է հենց Ararat Mirzoyan։

Այնպես որ, թե ինչ են գրում առանձին հեռուստաընկերությունները՝ էական չէ, քանի որ ամենաբարձր՝ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարության մեջ ամեն ինչ ճիշտ է գրված։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.