Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրшկոցների հետևանքները

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել. «Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»:

Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքներըԱսկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքներըԱսկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.