«Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը». ԵԽ պատգամավոր

Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը։

Այս մասին հայտնել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ«Նույնիսկ այսօր Հայաստանում, Ղարաբաղում ընտանիքները սպասում են ռազմագերիների վերադարձին, որոնք ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, որոնց հետո վատ են վարվում և վերաբերվում են՝ ինչպես սակարկության առարկայի։

Զինվորականները և խաղաղ բնակիչները պարբերաբար թիրախավորվում են ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք անտեսում են հրադադարի համաձայնությունը։ Հենց երեկ ականանետով հարվածել են Խնուշինակ գյուղին, իսկ այսօր առավոտյան՝ Խրամորթ գյուղին։ Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը», – ասել է ԵԽ պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորը Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը համեմատել է «Թալիբանի» և «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների հետ՝ նշելով, որ տասնյակ հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր միտումնավոր կերպով ոչնչացվել են տվյալ հողերում հայկական ներկայության հազարամյա հետքը ջնջելու նպատակով։

«Սա ծայրահեղ բռնություն է, որը, զրկելով մարդկանց իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից, նաև ցանկանում է զրկել նրանց իրենց ներկայության հետքերից։ Այս բռնությունը բոլորիս է վերաբերում, քանի որ այդ անգին ժառանգությունը նաև մերն է, դա մարդկության գանձն է։ Մեր այսօրվա բանաձևը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հույժ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական ժառանգության պաշտպանությունը» – ասել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.