«Մահվանս օրը անձրև կմաղի… ». Հրապարակել են Ալվարդ Պետրոսյանի վերջին` հրաժեշտի բանաստեղծությունը

Ալվարդ Պետրոսյանի հարսը` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։

Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,
Մեկ կորցնելուց։
Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,
Մթին անդունդներ և լույսեր պես-պես։
Մահվանս օրը անձրև կմաղի
Երկինք առաքված իմ արցունքներն են։
Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,
Անձրևն էլ սառը, քաղցր, անվախճան։
Գարունով հղի այս ջուրը երկնից
Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,
Այս բուրյան շքեղ նվերը վերջին
Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.