Գուրգեն Արսենյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձն ուղղել է Զինվորի տուն

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձն ուղղել է Զինվորի տուն՝ տղաների խնդիրների լուծմանը ծառայեցնելու:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն» հկ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Գրառման մեջ նաև ասված է. «Պարոն Արսենյանը նաև խոստացավ շարունակել փոխանցումներ անել։ Ի դեպ ամենաառանցքային մարդկանցից մեկն է եղել վիրավոր զինվորների թե՜ ինստիտուցիոնալ, թե՜ առարկայական խնդիրների լուծման հարցում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.