Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆը։

Փոխարտգործնախարարը նշել է, որ հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», — ընդգծել է Խալաֆովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.