ԱՄՆ-ն արգելեց դոլարի արտահանումը, վաճառքը և մատակարարումը Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է ԱՄՆ-ից դոլարային թղթադրամների արտահանումը, վաճառքը, մատակարարումը Ռուսաստան, հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոր հրամանագիրը թույլ կտա հետագայում սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի տնտեսության ցանկացած ոլորտում ներդրումների համար, նշել են Սպիտակ տնից։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սահմանափակել է ալկոհոլի, ադամանդի և ծովամթերքի ներմուծումը Ռուսաստանից, ինչպես նաև շքեղ ապրանքների արտահանումը երկիր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.