Ադրբեջանական կողմը խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Աղբյուրը` ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.