Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին, Երևանում:

1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-75թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր:

1975-79թթ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-81թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում:

1982-90թթ եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1990-94թթ` «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1994-98թթ` ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետը:

1999-2012թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:

1997թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.