«Տասնյակ հազարավոր փախստականներ, հազարավոր զnhեր` սա Ուկրաինան չէ, սա Արցախն էր, իսկ աշխարհը թքած ուներ դրա վրա». ֆրանսիացի լրագրողի դիպուկ գրառումը

Ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր Թվիթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։

«Զինվորական համազգեստով նախագահը, որն իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, որոնք դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա»,- գրել է ֆրանսիացի լրագրողը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.