Երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Միջադեպի պատճառը եղել է 9 ամսական ուղևորուհու մոտ սկսված շնչահեղձությունը։ Աղջիկը ծնողների հետ մեկնում էր Ռուսաստանի մայրաքաղաք։Մրգի կտորը, որ տվել են նրան կերակրելիս, մնացել է կոկորդում։ Կայացվել է վթարային վայրէջք կատարելու որոշում։

Սամարայի օդանավակայանում բժիշկները դիմավորել են փոքրիկին։ Հիվանդանոց տեղափոխման ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան։ Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.