Երասխում հակառակորդի կրակոցից սերժանտը զnhվել է ընկերներին հաց տանելիս

Երեկ Երասխ համայնքում հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի։ Զոհը Սյունիքի մարզից Հրաչյա Մանասարյանն է։

Երասխի բնակիչները «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել են, որ կրակոցները եղել են գյուղի աջ թևում. «Արազի ափի կողմն է եղել։ Զոհը սյունեցի տղա էր, Արարատում ապրում էր վարձով` երկու անչափահա երեխա ուներ։ Ինքը իր ընկերներին հաց տանելուց է եղել, որ խփել են։ Սերժանտ էր»։\

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.