Խղճուկ Նիկոլ, Հրոսակներիդ Հետ Քաշի, Գործ Չունես, Իմ Հետ Կեղտոտ Խաղեր Մի Խաղա.. Գևորգ Պետրոսյանի Հայտարարությունը

Ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը նեղն է… Հա, բայց, որ էնքան նեղն է, որ իմ ձայնը լռեցնելու համար պատրաստ է դիմել ամենավերջին ճղճիմ միջոցներին, այ էդ մեկը չէի հաշվարկել…

Իբր քիչ էի հայտնի, մի հատ էլ ինձ գցեցիր ադրբեջանական մամուլի բերանը… Խղճուկ Նիկոլ, հրոսակներիդ հետ քաշի, գործ չունես, իմ հետ կեղտոտ խաղեր մի խաղա, ես հլը որ բավարարվել եմ զուտ քաղաքական քննադատություններով, ինչը պատգամավորի իրավունքն է:

Հասկանում եմ՝ հազարավոր երեխեքի գլուխը կերած լինելու հանգամանքի գիտակցումը ծանր է, մեղքդ փորձում ես բարդել իմ վրա…
Էդ դու չէի՞ր, որ քաղաքացիներին կոչ էիր անում ռազմաճակատ մեկնելիս Իրենց հետ վերցնել զրահաբաճկոններ և այլ պարագաներ։

Չես տեսե՞լ սարերում անձրևի տակ անտեր թողնված սոված ոստիկանների բողոքի տեսանյութը… Արա բայց ինչ փոքր ես դու… Եթե մազաչափ հարգանք ունենայիր երկրից դուրս, էսքան ընտանիքի ճրագ չէր մարի…
Մտածիր, թե ոնց ես դիմակայելու անմեղ զոհերի ծնողների վրեժին…

Բոլորը քեզ ծաղրում են ու հեգնում, իսկ դու, համաձայն քո սովորության, մուռդ հանում ես երկրի ներսում… Գլխակեր… Հա, չմոռանամ հուշել… Հակադարձելիս դիմակ կդնես…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *