Լևոնը առաջնագծում է. մենք որևէ լուսանկար չենք հրապարակել. Գայանե Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակում է կատարել, որում ասված է.«Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *