«Ներկա էի Բաղրամյանի վթարին, դիմանալու տեսարան չէր». Էդգար Հարությունյան

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի արդեն բոլորդ իմացաք Բաղրամյանի վթարի մասին։ Ներկա էի, շատ ազդված եմ, դիմանալու տեսարան չէր։ Բայց վթարի մասին չեմ ուզում խոսել։
     Սիրեք իրար ու արտահայտեք ձեր սերը։ Բոլորիս կյանքը, փաստորեն, մազից է կախված։ Մի օր՝ վիրուս, մի օր՝ պատերազմ, դե վթարներն ու մյուս ողբերգություններն էլ անպակաս են մեր կյանքից։
     Եթե ձեր սիրելիներին թեկուզ 5 րոպեով տեսնելու հնարավորություն ունեք, օգտագործեք այդ հնարավորությունը։ Գրառումս բացասականի մասին չէ, ամենևին, զուտ հիշեցնում եմ, որ ոչ մեկս չգիտենք մեր վաղվա օրը։
     Սիրեք իրար, խաղաղություն ու ՀԱՂԹԱՆԱԿ մեր երկրին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *