Ալիևի կլանը խարդախություններ է արել Չեռնոգորիայում. CIN-CG հետաքննական լրագրության կենտրոն

Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG) հրապարակել է հետաքննական զեկույց՝ «Նոր խարդախություն՝ հորիզոնում. «Պորտոնովի»-ն պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին» վերնագրով, որն արտատպվել է թե՛ չեռնոգորական և թե՛ սերբական բազմաթիվ լրատվականներում։

«Արմենպրես»-ը ներկայացրել է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Չեռնոգորիայի կառավարությունն ի սկզբանե զգալի արտոնություններ է տրամադրել Կումբորում գտնվող «Պորտոնովի» նախագծի սեփականատերերին:

Ներդրումը (ըստ «Azmont»-ի, 737.4 միլիոն եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն), որն արվել է մինչև այս տարվա օգոստոսի վերջը, 2012 թվականին տրվել էր Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ ափամերձ ամենագրավիչ հողամասերից մեկի՝ նախկինում տասնամյակներ շարունակ ռազմական համալիրի, 90 տարվա վարձակալության համար արված նրանց առաջարկը NCH ամերիկյան կոնսորցիումի արված առաջարկի կեսից էլ պակաս էր, ինչպես նաև չէր բավարարում մրցույթի այն պայմանը, որ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգաստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր:

Պլանների հաճախակի փոփոխությամբ, կառավարությունը հնարավորություն ընձեռեց կառուցել նախատեսվածից կրկնակի շատ քառակուսի մետրեր, առանձատներ և բնակարաններ վաճառքի համար, սակայն Ադրիատիկի ամենագեղեցիկ տարածքներից մեկի վարձակալության գինն այդպես էլ մնաց մեկ եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար: Մրցույթի նախօրեին, և հետագայում, պետության ղեկավարությունը հաճախ էր մեկնում Բաքու:

Այս խոշորագույն ներդրումներից մեկի հետ գործնականորեն կապակցված են  Ացո և Անա Ջուկանովիչները, ինչպես նաև «Բոդաքս» կազմակերպությունը Պոդգորիցայից։

Կումբորում «Պորտոնովի» էլիտար համալիրը կառուցող «Azmont ներդրումներ» կազմակերպության վերջնական սեփականատերերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝  Արզուն և Լեյլան, ինչպես նաև նրա աները՝ Արիֆ Փաշաևը:

Չեռնոգորիայի խոշորագույն ներդրումներից մեկի սեփականատիրական նման կառուցվածքը բացահայտում է Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG)՝ հիմնվելով պետական, ինչպես նաև օֆշորային ընկերությունների ու բանկերի խճճված սխեմաների միջոցով ստացված տեղեկությունների վրա:

Չեռնոգորիայի կառավարությունն ի սկզբանե զգալի արտոնություններ է տրամադրել Կումբորում գտնվող «Պորտոնովի» նախագծի սեփականատերերին: Ըստ «Azmont»-ի, 737.4 միլիոն եվրո ներդրումը (ներառյալ ԱԱՀ-ն), որն արվել է մինչև այս տարվա օգոստոսի վերջը, 2012 թվականին տրվել է Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ ափամերձ ամենագրավիչ հողամասերից մեկի՝ նախկինում տասնամյակներ շարունակ ռազմական համալիրի, 90 տարվա վարձակալության համար արված առաջարկը NCH ամերիկյան կոնսորցիումի արված առաջարկի կեսից էլ պակաս էր, ինչպես նաև չէր բավարարում մրցույթի այն պայմանը, որ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգ աստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր:

«SOCAR»-ն առաջարկում է տարեկան մեկ եվրո մեկ քառակուսի մետրի համար, ֆիքսված 5 տոկոս շահույթ և ութ տարվա ընթացքում՝ 258 միլիոն եվրոյի ներդրում:
Մինդեռ NCH կոնսորցիումը առաջարկում էր  երկու եվրո մեկ քառակուսի մետրի համար, շահույթի 5.1 տոկոսը, և գնահատված ներդրում՝ 200 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև ներդրումային ծրագրում ճշգրտելով 90 միլիոն եվրոյի ներդրում:

Չնայած այն հանգամանքին, որ վարձակալության գինը կարևոր կետերից մեկն էր, սեփականաշնորհման խորհրդի մրցութային հանձնաժողովը իր որոշումը կայացրեց ադրբեջանցիների օգտին: Մրցույթի հանձնաժողովի նախագահը՝ զբոսաշրջության այն ժամանակվա նախարար Պրեդրագ Սեկուլիչն էր, իսկ մասնավորեցման խորհրդի ղեկավարը`այն ժամանակվա վարչապետ՝ Իգոր Լուկշիչը:

Կառավարությունն այնուհետև մի քանի անգամ փոխեց այս տարածքի ծրագրերը, և տվեց կրկնակի ավելի մեծ շինարարության հնարավորություն, քան նախապես ծրագրված էր, ինչպես նաև տվեց կառուցվածքի փոփոխության հնարավորություն՝ ավելի շատ բնակարաններ, առանձնատներ և բիզնես տարածքներ։ Պայմանագրում չկար նաև հակակոռուպցիոն դրույթ, որը, ինչպես գնահատում են CIN-CG զրուցակիցները՝ «լուրջ ստվեր է գցում այս գործի վրա»:

«Azmont»-ից չպատասխանեցին, թե քանի շինություն է ավարտվել մինչ այժմ: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հանգստավայրի տարածքում, բացի 214 բնակելի միավորներից, կլինեն շուրջ 30 տարբեր մանրածախ խանութներ: «Azmont»-ից չպատասխանեցին նաև, թե ինչքան գույք են վաճառել, և ովքեր են գնորդները:

Ներդրողների ներկայացուցիչները չհամաձայնեցին հանդիպել այս հետազոտության հեղինակների հետ, քանի որ հանգստավայրը բաց է այցելուների համար, Կումբորում նրանք տեսան, որ ափի 1800 մետր երկայնքով 26 հա տարածքի վրա մի ամբողջ փոքրիկ քաղաք է գոյացել:

Կառուցված են «One & Only» հյուրանոցը, որը դեռ չի բացվել, նավահանգիստը,   առանձնատներն ու բազմաբնակարան շենքերը՝ բարեկարգված մոտեցումներով, շատրվաններով հրապարակները և ժամանակակից այգիները, որոնց շքեղությունն էլ ավելի են շեշտում տեղացիներով բնակեցված մոտակա համեստ շենքերը: Այստեղ են նաև բրենդային խանութներ, ռեստորաններ, բարեր, հնաոճ իրերի խանութներ, պատկերասրահներ, սուպերմարկետ ․․․

Առկա մեքենաներն ու աշխատողները փաստում են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն արդեն պարզ է, որ շատ բան չի մնացել: Ըստ պայմանագրի՝ ներդրողին թույլատրվում է փուլային շինարարություն, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում է վարձակալության առաջին ութ տարվա ընթացքում, այսինքն` այս տարի: Հիմնական կապալառուն Հերցեգ Նովիում գրանցված «Picaroti Montenegro» կազմակերպությունն է, շվեյցարական համանուն ընկերության դուստր ձեռնարկությունը:

Չնայած, նախկինում Ադրբեջանի հետ գործնականում կապեր չկային, մեկ տասնամյակ առաջ այս երկիրը հանկարծ դարձավ հետաքրքիր ուղղություն և պետական վերնախավի գործընկեր:

Նախքան 2012թ․ հուլիսին «SOCAR»-ի հետ գործարքը կնքելը, ինչպես նաև դրանից հետո, Չեռնոգորիայի բարձրագույն պաշտոնյաները՝ Ալիևի հաճախակի հյուրերն էին, որի երկիրը միջազգային շրջանակներում կասկածվում է ոչ թափանցիկ գործառնույունների մեջ: Չեռնոգորիայի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Վույանովիչը 2011թ-ի սեպտեմբերին պաշտոնական այց կատարեց: Նույն թվականի դեկտեմբերին ճանապարհորդեց  Չեռնոգորիայի ներկայիս նախագահ Միլո Ջուկանովիչը՝ որպես DPS-ի ղեկավար, իսկ նրա հետ` իր ներկայիս խորհրդական, իսկ այն ժամանակ դիվանագիտության ղեկավար՝ Միլան Ռոչեն: 2012թ-ի մայիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Ալիևի հետ Չիկագոյում  հանդիպեց այն ժամանակվա վարչապետ՝ Իգոր Լուկշիչը:

Լուկշիչը, Կումբորում՝ հողամասի վարձակալության պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո, ուղևորվեց Բաքու: Ավելի ուշ, Ջուկանովիչը ևս երկու անգամ այցելեց Ադրբեջան՝ որպես վարչապետ, իսկ Վույանովիչը՝ ևս 5 անգամ, որպես երկրի նախագահ:

CIN-CG-ի Ադրբեջան այցերի մասին հարցին, Վույանովիչը և Լուկշիչը պատասխանել են, որ իրենք Ադրբեջանից ոչ մեկի հետ անձնական գործ չունեն: Ջուկանովիչի կաբինետը չի պատասխանել ոչ այցերի պատճառի մասին հարցին, ոչ էլ արդյո՞ք նա կամ Ռոչենը գործնական կապեր ու շահեր ունեն Ադրբեջանի հետ:

Ջուկանովիչի մերձավոր ընտանիքի անդամները կապված են Կումբորի բիզնեսի հետ: Քաղաքաշինության և նախագծերի հանրապետական ինստիտուտը (RZUP), որը մեծամասամբ պատկանում է նրա կրտսեր եղբորը՝ Ացային, վերահսկում է ներդրումները և զեկույցներ է պատրաստում խորհրդարանի համար: RZUP-ը աշխատանքը շահել է մրցույթում, որի դրա համար ներդրողը պետք է վճարի նրան 142,8 հազար եվրո: Նախագահի քույրը ՝ Անա Ջուկանովիչը, իր փաստաբանական գրասենյակի միջոցով, վարում էր «Ազմոնտ» բանկի իրավաբանական գործերը: Չնայած, որ և RZUP-ը, և թե ադրբեջանցիները որպես գաղտնիք են պահում տեղեկատվություններն այն այն մասին, թե ով է իրագործում շինարարական աշխատանքները, և ինչպես նաև կատարում այլ աշխատանքներ, Պոդգորիցայում տեղակայված «Bemax» ընկերությունը, որին հասարակությունը վերագրում է Միլան Ռոչենի հետ մոտիկություն, իր կայքում հայտարարեց, որ պայմանագիր է կնքել 61,5 միլիոն եվրոյի դիմաց: «Bemax»-ը բոլոր խոշոր ներդրումների անշրջանցելի կապալառուն է, այդ թվում`մայրուղու ամենամեծ հատվածում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *