Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, սակայն ՊԲ ստորաբաժանումները չեզոքացրել են բոլորը

Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, սակայն ՊԲ ստորաբաժանումները չեզոքացրել են բոլորը

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են:

Մասնավորապես, Քարին Տակի և Լիսագորի հատվածներում նկատված փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *