Ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի. հայկական կողմն ունի 6 վիրավոր

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնում է, որ Հին Թաղերը և Խծաբերդգյուղերում թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:

«Ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի) վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ»,- նշում է Հայկ Խանումյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ հաղորդել էր, որ  դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու
համար:

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կրակոցների դեպքից հետո Ռուսաստանը հակամարտության կողմերից պահանջել է զինադադար պահպանել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *