Ըստ Ադրբեջանի՝ նրանք ունեն 502 հայ գերի. Մանրամասներ. ովքեր են նրանք..

Ադրբեջանում մեր գերիների քանակի և կարգավիճակի խնդիրը, ցավոք, մինչև հիմա մնում է մշուշոտ:

Մի քանի օր առաջ գրել էի, որ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում տարածվել է տեղեկատվություն 502 հայ գերիների մասին այն պարագայում, երբ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ թշնամի երկրում մենք ունենք 60 զինվորական և 40 քաղաքացիական անձ գերու կարգավիճակում: Էջմիածնի զորամասի պատմությունը 34 զինվորների հետ կապված առնվազն հիմք է տալիս չբացառելու նման հավանականությունը:

Նորից պնդում եմ պահանջել հետաքննություն, տեղեկատվությունը հրապարակվել է սոցցանցային տիրույթում, ադրբեջանական լրահոսում հրապարակվել է Սպուտնիկ Արմենիային հղումով, բայց այդպիսի նյութ անձամբ ես չեմ գտել, ինչի պատճառով հակված եմ կարծելու, որ տեղեկատվության տարածման ձևը պատահական չէ ընտրված:


Առիթներ ունեցել եմ մի քանի անգամ շեշտելու, որ մարդասպանին ազգային հերոսի կոչում շնորհող երկրի իշխանություններից սպասելի են ամեն տեսակ սադրանքներ, մասնավորապես, դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված զորահանդեսին: Ինչո՞ւ եմ նորից շեշտադրում այս հանգամանքը:

Ադրբեջանը, հիշեցնեմ, վերջին օրերին պաշտոնապես հայտարարեց, որ գերի ընկած զինվորականներ զորահանդեսին չեն լինի, ի դեպ, հայկական կողմի բազմաթիվ բարձրաձայնումներից հետո: Այդուհանդերձ, ադրբեջանական տեղեկատվական տիրույթում անընդհատ քննարկում են 1944 թվականին Մոսկվայի փողոցներով տասնյակ հազարավոր գերմանացի ռազմագերիների երթը:

Երկրորդ անհանգստացնող հանգամանքը այն է, որ բաց տեքստով խոսում են, թե Արցախում գերեվարվածների մեծ մասը իրենց համազգեստների վրա որևէ զինվորական տարբերանշաններ չեն ունեցել, հետևաբար, ռազմական օրենքներով ռազմագերի չեն համարվում: Սոցիալական ցանցերում և նաև լրահոսում անընդհատ տեղեկություններ են հայտնվում հայկական կողմից ռազմական գործողություններից օտարերկրյա վարձկանների մասնակցության մասին:

Եվ վերջինը, թուրքերը ուշադիր դիտարկում են մեր ներքին իրավիճակը, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ ունեն որոշակի շահագրգռություններ այդ առումով, հետևաբար, ոչինչ բացառել չի կարելի, սպասելի են ամեն տեսակ սադրանքներ:
Իմ բոլոր ընկերներին խնդրում եմ հնարավոր սադրանքների դեպքում ցուցաբերել զգոնություն և պահպանել ողջամիտ սառնասրտություն:

Վարդան Բալյան

axbyur`https://vendeto.info/?p=121772&fbclid=IwAR2tslJcxkJxBkZAMOv2gQb-rRQhtOZZlIUhmAYsGZ6tiRkQGKqRnchAl7I

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *