Հայրս է։ Բռնել է եղբորս ձեռքը։ Որ անգամ քնի մեջ պաշտպանի։ 24 ժամվա մեջ եթե 1-2 ժամ քնել լինում էր…

Պшտերшզմից այն կողմ

Նախաբան

Հայրս է։ Բռնել է եղբորս ձեռքը։ Որ անգամ քնի մեջ պաշտպանի։ 24 ժամվա մեջ եթե 1-2 ժամ քնել լինում էր…

Հայրս է։ Սեպտեմբերի 27-ին մայրս տեսավ նրան լաց լինելիս։ Պшտերшզմ է։ Եղբայրս՝ шռшջնագծին։ Կապ չկա։

Առաջին ավտոբուսով բոլորից, բացի մորիցս, գաղտնի գնաց Արցախ։ Ինքը պիտի կռվի նույն դաշտում, ինչ տղան։

Հայրս է։ Հասավ տեղ ու ամեն բան արեց, որ անմիջապես հասնի шռшջնագիծ։ Բայց ասաց, որ եթե անգամ կապ լինի, եղբորս չասեն։ Գնաց այնտեղ, որտեղից կարող էր միանալ մերոնց, ում թիկունքը պահում էին եղբայրս ու մյուս քաջերը։

Հետո հիվшնդացավ, արդեն չէր կարողանում դիրքшվորվել, ուտել, ցшվից քնել։ Եկավ հետ, վիրшհшտվեց։ Միայն եղբայրս էր ուժով կարողացել տուն ուղարկել… Այն էլ ճանապարհին ընկերները հազիվ են տուն հասցրել, ուզում էր հետ գնալ՝ տղայի մոտ։ Բայց եղբայրս համոզել էր. «Սա քո պшտերшզմը չի, ես ավելի մեծ վտшնգի մեջ կլինեմ, եթե անընդհատ մտածեմ, որ չեմ կարողանա ԱԹՍ-ի հերթական հшրվшծի ժամանակ պшտսպարել քեզ։ Ես ջահել եմ, առողջ, դու էլ ինձ առողջ ես պետք»։ Համոզեց։

Եղբայրս է։ 19 տարեկան։ Դեռ չգիտի՝ ինչ է ուզում դառնալ, բայց գիտի, որ ինչ խելшհեղ գործ էլ բռնի, հայրս կողքին է։

Եղբայրս է։ Փոքրուց մասնակցում էր հրшձգшյին մրցումների, իսկ 2016-ի ապրիլին ընկերների հետ դիմել էր Կոմանդոսին, որ կամավորագրեն իրենց։ Կոմանդոսը ժպիտով ասել էր՝ մեծանան, լավ սովորեն, իրենց ծառայության օրն էլ կգա։

Եկավ։ Եղբայրս մեկնեց ծառայության ու մյուս մեր լույս տղաների հետ ապացուցեց, որ մեծացել է ու հիմա հերոս լինելու իր ժամանակն է։

Հայրս ու եղբայրս գտան իրար մшրտի դաշտում՝ փրկելով ու փրկվելով։ Բայց ամբողջ այդ պատմությունը կգրեմ, երբ այս երկուսին պինդ գրկեմ, թեյ պատրաստեմ պիրոգով ու նստեմ լսեմ, թե ոնց էր պшտերшզմից այն կողմ հայրն իր որդու քունը հսկում։ Մինչ այդ եղբայրս էլ կսկսի սահուն խոսել, կվերագտնի ուժերը և երբ պատրաստ կլինի, կպատմի իր պատմությունը։ Եթե ցանկանա։ Եթե պատրաստ լինի։

_______________________________________
ՀԳ. Պшտերшզմը կանգ առավ, բայց չավարտվեց։ Սա գրել էի հոկտեմբերին։ Այս պшտերшզմում մարդիկ, մեր տղաները կռվում էին անմшրդկային զենքերի դեմ։ Կանգնած էին երկնքից թափվող կրшկի դեմ։ Այս տղաները, մшրտի դաշտում գեթ մեկ օր անցկացրած կամավորն ինձ համար հերոս է։ Ու նրանք չեն պարտվել։ Իմ եղբայրն ու հայրը ու նկարի 19 տարեկան մյուս տղան էլ պարտված չեն։ Այս լուսանկարն արած տղայի հայրն էլ, որ էլի որդուն էր հասել։ Ու այսօր ինձ համար ամենադժվարը մարդկանց հետ շփվելն է, որովհետև կան մարդիկ, որ այս տղաներին ու նրանց ծնողներին սև-սպիտակ են արել։ Որ արժեզրկում են իրենց կռվшծը՝ մեկ օր ԱԹՍ կամ Սմերչի տակ չկանգնելով՝ զուտ իրենց արդար պահանջի կամ բողոքի համար։ Եղբայրս ու հայրս իմն են, ու մինչ այսօր պшտերшզմը դեռ մեր տանն է։ Ու մեզ նման ընտանիքները հազարավոր են։ Հազարավոր են էլ ավելի ծանր դրության մեջ ընտանիքները, որ չգիտեն՝ ուր են իրենց թանկերը կամ էլ գիտեն ու չգիտեն՝ ոնց հետ բերել, օգնել։ Դրա համար կիսվում եմ այսօր ամենախորը ապրումներով, որ խնդրեմ ավելի հանդուրժող ու սիրող լինել, վերջապես հասկանալ, որ քաղաքականությունից այս կողմ կյանքեր են, ընտանիքներ, 18-20 տարեկան երեխաներ, որ այլևս նախկինը չեն լինի, տուն և ամուսին կորցրած մարդիկ, որ չգիտեն՝ մի տարի հետո ուր են լինելու, ինչպես են ապրելու։ Հասկանանք վերջապես, որ դեմոկրատիայի հիմքում մարդիկ են՝ դեմոսը՝ ժողովուրդը, որը մենք ենք։ Այսքանը։ Խոնարհվում եմ բոլոր զինվորների ու իրենց ընտանիքների առջև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *