Ադրբեջանի ուդիները Դադիվանքում պատարագ են մատուցել. ուդիները քրիստոնյաներ են

Ադրբեջանի ուդիները Դադիվանքում պատարագ են մատուցել: Այս մասին ենք տեղեկանում համացանցում տարածված տեսանյութից:

Հիշեցնենք, որ ուտիները կամ ուդիները պատմական Կովկասյան Աղվանքի (Բուն Աղվանք, Կուր գետից դեպի արևելք՝ մինչև Կովկասյան լեռնաշղթա տարածվող հին պատմաաշխարհագրական տարածաշրջան) հնագույն ժողովուրդներից միակն են, որոնք ոչ միայն դարերի ընթացքում պահպանել են իրենց գոյությունն ու հասել մինչև մեր օրերը, այլև մնացել են քրիստոնեական կրոնի հետևորդներ։ Սակայն ուտիների մի մասը զերծ չի մնացել մահմեդականացումից և թրքալեզվացումից։ Ուտիների լեզուն պատկանում է Կովկասյան լեզուների լեզգիական խմբին։

Ուտիները խիստ փոքրաթիվ ժողովուրդ են՝ ընդհանուր առմամբ մինչև 10 հազար հոգի, որոնց մի մասն ապրում է պատմական հայրենիքում՝ ներկայիս Ադրբեջանի Գաբալայի շրջանի Նիժ և Օղուզի շրջանի Օղուզ (մինչև 1991 թ․՝ Վարդաշեն) գյուղերում։ Մնացածը բնակվում են Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, փոքրաթիվ (մինչև 200 հոգի) համայնք կա նաև Հայաստանում՝ հիմնականում Տավուշի մարզում։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին Արցախի հյուսիսարևմտյան Շահումյանի շրջանը՝ Քարվաճառն ու հարակից բնակավայրերը անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Քելբաջարի շրջանը, հետևաբար նաև Արցախը հյուսիսից Հայաստանին կապող ճանապարհն Ադրբեջանին պետք է անցներ նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Ադրբեջանին փոխանցվելուց ժամեր առաջ, Քարվաճառի ամենահայտնի հայկական եկեղեցին՝ Դադիվանքը բազմամարդ էր։ Բազմաթիվ հայեր գնացել էին, ինչպես իրենք էին ասում, հրաժեշտ տալու Դադիվանքին։ Մայրուղուց դեպի վանք տանող ճանապարհին ռուսական զինուժի երեք հենակետեր են, վերջինը հենց համալիրի տարածքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *